a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի հայաստանյան շնորհանդես

մշ․ նախ, նկար

ՀՀ մշակույթի նախարարությունը և Ռուսաստանի ազգա­գրության թանգարանը՝ Երևանում անցկացվող «Երևան շոու 2015» ամենամյա ոսկերչական միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել էր Ռուսաստանի ազգագրության թանգարանում կայացած «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսից երկու նմուշի ցուցադրություն:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, այսօր «Մերիդիան» ցուցասրահում տեղի է ունեցել «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Պատկերագրքում ներ­կայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավա­քածուն, որը վերոնշյալ ցուցադրության մաս էր կազմում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ մշակույթի նախարարության հրավերով միջոցառման կապակցությամբ Հայաստան է ժամանել Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը և այլոք:
Հայ-ռուսական մշակութային կապերի զար­գացման գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև 2015 թ. ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսի կազմակերպման և «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագիրքը հրատարակության պատրաստելու համար թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հայկական արվեստների ու արհեստների ժառանգությունը պահպանելու և կիրառական արվեստը զարգացնելու գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև 2015 թ. ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսի կազմակերպման և «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» պատկերագրքի հրատարակմանն աջակցելու համար Հայ ոսկերիչների համաշխարհային միության  նախագահ Գագիկ Գևորգյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հիշեցնենք, որ ս. թ. ապրիլի 27-ին բացված՝ «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսը բաղկացած էր «Արհեստագործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլ­հակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից, որտեղ ներկայացված էին թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշներ /զենքեր, ոսկերչական իրեր, գորգեր, երաժշտական գործիքներ, կրոնական հագուստներ, ինչպես նաև հայկական մշակույթը բնորոշող այլ աշխատանքներ` կատարված հայ վարպետների ձեռքերով/:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0