a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բեյրութում տպագրվել է «Համապատկեր Արևմտահայ Գրականության» երկրորդ հատորը

Hamapatker

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի  հրամանով  լույս է տեսել   Յակոբ Օշականի «Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան Հատոր Բ.»ի վերահրատարակությունը:
«Համապատկեր»ի առաջին հատորը ներկայացում է  արեւմտահայ մտքի ճիգը, իսկ երկրորդ հատորը` վավերական գրականագետներին: Այդ մասին տեղեկանում ենք Մեծի Տանն  Կիլիկիո Կաթողիկոսության տարածած տեղեկատվությունից:

«Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան Հատոր Բ.» -ն ներկայացնում է  երեք նշանակալի հայորդիների, որոնք իրենց գրականությամբ կերտեցին նոր մտքեր. Հայր Ղևոնդ Ալիշան, Մկրտիչ Պեշիկթաշյան և Պետրոս Դուրյան :

«Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան Հատոր Բ.»ը Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակի Հրատարակչությունների  80-րդ հատորն է: Նշենք միայն, որ  գիրքը տպագրվել է  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի տպարանում, իսկ  հատորի  խմբագրությունը կատարվել Կաթողիկության երեց միաբան  Վարուժան Արք. Հերկելեանի կողմից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0