a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գերմանացի լրագրողի գրքի շնորհանդեսը՝ Ստամբուլում

Berlin-Baghdad-exile

Գերմանացի լրագրող, գրող Յուրգեն Գոդշլիգը Ստամբուլում կներկայացնի «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքը:

Շնորհանդեսի ընթացքում գրողը հատվածներ կընթերցի գրքից։ Գիրքը ներկայացնում է, թե ինչպես Գերմանիան, որը ցանկանում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր տիրապետությունը հաստատել Արևելքում, Թուրքիային ներքաշեց պատերազմի մեջ:

Կայսրության բանակում ծառայող գերմանացի զինվորները հայերին լրտես և դավաճան էին համարում: Իսկ երբ հայերի բռնի տեղափոխությունը ցեղասպանության վերածվեց, գերմանական կառավարությունը ներկայացրեց, թե միլիոնավոր մարդկանց կոտորածը «դաժան, սակայն արդյունավետ մեթոդ է»: Ըստ հեղինակի` Գերմանիան անտեսել է հայերի դեմ կատարվող վայրագությունների վերաբերյալ դիվանագետների և հոգևորականների մտահոգությունները:

Յուրգեն Գոդշլիգը գիրքը գրելիս  այցելել է այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել դեպքերը, հանդիպել է ցեղասպանության զոհերի հարազատների հետ, ուսումնասիրել է գերմանական և թուրքական արխիվները:

Լուսանկարը՝ armeniangenocide100.org կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0