a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոր Ջուղայում կայացել է երեկո` նվիրված Գրիգոր Զոհրապի ծննդյան 115-ամյակին

New_Julfa_event

Նախաձեռնությամբ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միության Մշակութային միավորի գրական խմբի և համագործակցությամբ Ս. Ամենափրկիչ Վանքի Ս. Ներսես  շնորհալի գրադարանի, նույն միության հարկի ներքո տեղի է ունեցել գրական երեկո` նվիրված   նշանավոր գրող  և քաղաքագետ  Գրիգոր Զոհրապի  ծննդյան 115-ամյակին:  Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը:

Ներկաներին ողջունել է գրական խմբի պատասխանատու և ղեկավար Ռիմա Սիմոնյան-Օհանյանը:, Երեկոյի ընթացքում Տ. Անանիա ծ.վրդ. Գուճանյանը հանդես է եկել զեկուցմամբ, որտեղ ներկայացրել է Գ. Զոհրապի կենսագրությունը և իր ուսումնասիրությունը, որը վերաբերում էր ազգային-հասարակական և քաղաքական  դաշտում Զոհրապի ունեցած մեծ ներդրումի և հատկապես՝ որպես փաստաբան, դիվանագետ, լրագրող և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային շահերից մղված կարևոր ներդրումի մասին: Այս ամենը համեմված էր  թեմատիկ  վկայությունների տեսանյութերով և Զոհրապի մտքերով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0