a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դավիթ Հովհաննեսի վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 22-ին

Davit-Hovhannes

Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան) ծնվել է 1945թ. փետրվարի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: Հայկական հեռուստատեսությունում, որպես հեղինակ, տասը տարի վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը (1980-90թթ): Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից: Նրա ստեղծագործությունները մշտապես եղել են քննադատության և ընթերցողների ուշադրության կենտրոնում: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ: Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում: 1975թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ էր: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0