
30/07/2016
|
«Դիմակահանդես» ժողովածուի շնորհանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում

Օգոստոսի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա երաժիշտ, խմբավար, մանկավարժ, գրող, Մադրիդի Հայ առաքելական եկեղեցու «Վերածնունդ» երգչախմբի խմբավար Աղավնի Գրիգորյանի ստեղծագործությունների առաջին՝ «Դիմակահանդես» ժողովածուի շնորհանդեսը:
Ինչպես հայտնում է միության հասարակայնության հետ կապերի բաժինը, հեղինակը գրքի շնորհանդեսի համար հատուկ ժամանելու է Հայաստան:
Միջոցառմանը տեղի կունանա ծանոթություն «Դիմակահանդես» գրքում ընդգրկված ստեղծագործություններին, բանաստեղծությունների ընթերցում՝ հեղինակի մեկնաբանությամբ և հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներ: