a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդես

007

Տեղի է ունեցել ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը, որը բանաստեղծուհու նախորդ երկու ժողովածուներից կազմված ծաղկաքաղի ռուսերեն թարգմանությունն է:

Բանաստեղծուհին իր ստեղծագործությամբ բացահայտում է կնոջ ներաշխարհը, նրա առեղծվածային, նուրբ ու բազմախորհուրդ էությունը, որտեղ, անկասկած, առաջին կլանում է իսկական հայ կնոջ կերպարը, հայ կնոջ լինելիության համանվագը:

Շնորհանդեսի ընթացքում ելույթով հանդես է եկել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: Ներկայացնելով բանաստեղծուհու ստեղծագործական կյանքը՝ գրականագետը նշել է. «Թամար Հովհաննիսյանի պոեզիան արժանի է բարձր գնահատանքի, խորապես ներկայացնելով այդպիսի նուրբ գեղարվեստական աշխարհ` ըստ ամենայնի նա ձևավորել է իր բանաստեղծական արժեհամակարգը: Նրա ստեղծագործությունները ինքնաբացահայտումներ են՝ մոնոդրամաների տեսքով, որտեղ կա ներքին հանդարտություն, ժամանակակից, քաղաքակիրթ կնոջ խաղաղություն»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարարին՝ իրեն մշտապես աջակցելու և հայաստանցի ընթերցողին ներկայանալու հնարավորություն ընձեռելու համար` Թամար Հովհաննիսյանը նշել է. «Այս գիրքը հերթական ավետաբերն է հայրենի մշակութային կյանքի պաստառի վրա, որի էջերին հոգուս ողջ նվիրումով, սիրո և մտերմության կամուրջներ փորձեցի կառուցել խստապահանջ ընթերցողիս՝ այդ թվում ռուսերեն լեզվով պոետական խոսքը նախընտրող հայրենակիցներիս միջև»:

Ի դեպ, Թամար Հովհաննիսյանը 2015թ. պարգևատրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

 

Լուսանկարը՝ ՀՀ Սփյուռքի նախարարության արխիվի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0