a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ընթերցողին է ներկայացվել պատմամշակութային ժառանգությանն առնչվող 19 հրատարակություն

19

Հայաստանի ճարտարապետների միությունում կայացել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` 2014 թ. երրորդ եռամսյակում և 2015 թ. հրատարակած գրքերի, քարտեզների, կատալոգների շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է hushardzan.am-ը,հրատարակվել է 19 միավոր գիրք: Հրատարակվել են «Պահպանության ծառայության» գիտամեթոդական խորհրդի երեք անդամների աշխատությունները», Գրիգոր Չալխուշյանի «Կարմիր գիրք» աշխատությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի` «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության» գրքում էլ ներկայացված են XVI-XVIII դդ. Երևանի պատմության և հնագիտության հարցերը` 2003 թ.-ին Հանրապետության հրապարակում բացված շինությունների և հայտնաբերված հնագիտական նյութի հիման վրա: «Արցախի վանքերն ու եկեղեցիները» կատալոգ-ալբոմն էլ ներառում է Արցախի ամենակարևոր 384 հուշարձանները: Ա-Դո`«Իմ հիշողությունները» գրքում հայ պատմագիտության հանրաճանաչ և միաժամանակ խորհրդային տարիներին սակավ ծանոթ, պատմաբան, տնտեսագետ-վիճակագիր, Ա- Դոյի / Հովհաննես Տեր-Մարտիրոսյան/ հուշերն են՝ որ սկսած 1940-ական թվականների վերջից մնացել են անտիպ: Ներկայացնում է 1880-1920 թթ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական ու հերոսական իրադարձությունները: Միջոցառման ընթացքում ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին հանձնվել է Գառնու տաճարի պատկերով հուշանվեր: Մշակութային քաղաքականության ձևավորման, հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, հանրահռչակման գործում ունեցած ավանդի և գրահրատարակչական ակտիվ գործունեության համար Ազգային գրադարանի տնօրենը «Հակոբ Մեղապարտ» մեդալով պարգևատրեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանին: Գրքերի շնորհանդեսին զուգահեռ, Ճարտարապետների միության նախասրահում բացվել էր Արամ Վրույրի ապակե նկարներից արված` Արևմտյան Հայաստանի հուշարձանները պատկերող լուսանկարների ցուցահանդեսը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0