a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
13/11/2015

Ժամանակակից չորս հայ գրողներ արժանացել են «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի

գրքեր

nt.am-ը գրում է ․Հրապարակախոսություն, արձակ և պոեզիա անվանակարգերում ժամանակակից չորս հայ գրողներ արժանացան  «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակների:

Ինչպես մրցանակաբաշխության  ժամանակ նշեց Հայաստանի «Գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արդեն տասը տարի է, ինչ ամերիկահայ բարերարներ Հրանտ և Մանուշակ Սիմոնյանները համանուն հիմնադրամի ֆոնդից իրենց ֆինանսական աջակցությունն են ցուցաբերում հայ գրողներին:

Հրապարակախոսություն անվանակարգում «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի արժանացած բանաստեղծուհի, հրապարակախոս Նանեն «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2015 թվականին լույս տեսած «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» գիրքն ամփոփում է վերջին տարիներին մամուլում իր կողմից պարբերաբար հրապարակված էսսեների և հրապարակախոսությունների մի մասը:

Նրա փոխանցմամբ` գրքում տեղ գտած նյութերը վեր են  հանում ազգի, մարդկության, երկրի և մոլորակի դեմ ծառացած հայտնի և անհայտ բազմաթիվ  խնդիրներ, որոնց մասին ժամանակն է բացահայտորեն խոսելու:

Արձակ անվանակարգում «Կապույտ հազ» գրքի համար գրական մրցանակի արժանացավ գրող Հակոբ Հարությունը:

Վերջինս  արևելահայ գրականության մեջ առաջին անգամ անդրադարձել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման գործում կամավորական հայ լեգեոնականի կերպարին, որի կենսագրությունը դարձել է եղեռնազարկ գերդաստանի շարունակվող տարեգրություն: Գեղարվեստական պատումը լրացված է փաստավավերագրական նյութերով:

ավելին՝ nt.am-կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0