a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իտալիայի Պիաչենցա քաղաքում կայացել է «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն» գրքի շնորհանդեսը

Piacenza

Իտալիայի Պիաչենցա քաղաքում կայացել է «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն» (“The Armenian Genocide: 100 years of silence”) գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսն Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ կազմակերպել է Պիաչենցայի բանկը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնել Պիաչենցայի քաղաքապետ Պաոլո Դոզին և եպիսկոպոս Մոնսինյոր Ջիաննի Ամբրոզիոն:

Գիրքը ներկայացրել և Հայոց ցեղասպանության մասին բանախոսել են Իտալիայի ժողովրդական բանկերի ասոցիացիայի նախագահ Կոռադո Սֆորցա Ֆոլիանին, արվեստաբան, պրոֆեսոր Կարլո Ջիարելլին, պատգամավոր Ջանլուկա Պինին: Բանախոսներն անդրադարձել են նաև վարդապետ Դոն Ջիամպիերո Էզոպիի կողմից կազմակերպած իտալացիների խմբի Հայաստան այցելության մասին “Il Piacenza” թերթի հրապարակած Կարլո Ջիարելլիի հեղինակած հոդվածաշարին և տարվա ընթացքում Պիաչենցայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված այլ միջոցառումների:

Միջոցառումը եզրափակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի ելույթով: Նա գոհունակություն հայտնել է, որ Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների թեման այլևս մտահոգում է ոչ միայն Իտալիայի մտավորականությանն ու ակադեմիական շրջանակներին, այլև քաղաքացիական հասարակությանն ու հանրության լայն շերտերին՝ հատկապես Միջին Արևելքի ներկայիս իրավիճակի և այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից աշխարհի տարբեր վայրերում, օրերս նաև Փարիզում, իրականացվող ահաբեկչական գործողությունների համատեքստում: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդի մասին՝ նա ընդգծել է, որ այն իր մեջ պարունակում է պայքար մարդկության դեմ ոճիրների մասին հիշողության պահպանման, ինչպես նաև պայքար դրանց ժխտողականության դեմ և նոր ցեղասպանությունների կանխարգելման համար:

Աղբյուրը՝ armeniangenocide100.org կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0