a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լույս է տեսել «Ուրիշ լռությունը»

ուրիշ լռություն

Լույս է տեսել երիտասարդ և տաղանդավոր բանաստեղծ Նշան Աբասյանի ժողովածուն: Գիրքն ամփոփում է շուրջ ութ տասնյակ բանաստեղծություն՝ գրված 2010-2015 թվականներին: «Ուրիշ լռությունը» հեղինակի երրորդ ժողովածուն է:

Խոսելով Նշան Աբասյանի պոեզիայի մասին՝  գրքի խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը նկատել է , որ Նշանը ռոմանտիկ է, բայց փորձում է լռության միջոցով հասնել ինքն իր հետ մենանալուն։ Տեսակետի հետ,սակայն միակարծիք չի եղել ինքը՝ բանաստեղծը, նշելով, որ երբ իր գործերում փորձում է հակադրվել ռոմանտիկային, կարծես դրանով ավելի է ամրացնում բանաստեղծությունն ու մի նոր ռոմանտիկ շերտ բացում։

Գրականագետ Հայկ Համբարձումյանի խոսքով էլ՝  Նշան Աբասյանի գործերը ընթերցելիս առաջին բառը, որ գալիս է մտքիդ՝ խոնարհությունն է։  Ըստ գրականագետի, Աբասյանը ձգտում է բառի միջոցով պատկեր ստեղծել, ոչ թե բառն օգտագործել, որպես բողոք։

Գրքի շնորհանդեսին ներկա են եղել արվեստագետներ, նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով գրքից բանաստեղծություն է ընթերցել։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0