a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Օրհանի ժառանգությունը» վեպի շնորհանդեսը

orphans-inheritance

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր  տեղի կունենա ամերիկահայ գրող Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպի շնորհանդեսը: Վեպը հայ ընթերցողին է ներկայացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում:

Հայոց ցեղասպանության մասին Ալին Օհաննեսյանի «Օրհանի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) վեպը Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրք: «Օրհանի ժառանգությունը» գրավաճառների անկախ ընկերակցության կողմից ևս լավագույնն է ճանաչվել։ Աշխատությանն անդրադարձել է նաև միջազգային մամուլը։

Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է: Նա այս վեպը գրել է 6 տարում. այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա քաղաք, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:«Օրհանի ժառանգությունը» մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի, աննկարագրելի սարսափների, կրքոտ սիրո ու բազմաթիվ զրկանքներից հետո վերապրելու մասին է:Վեպի սյուժեի համաձայն, գլխավոր հերոս Օրհան Թուրքօղլուն պապի մահանալուց հետո վերադառնում է Սեբաստիայի շրջանի Քարոդ գյուղ՝ մասնակցելու նրա հուղարկավորությանը, և պարզում, որ իր պապը ընտանեկան տունը թողել էր բոլորովին անծանոթ Սեդա Մելքոնյանին, որն ապրում է Լոս Անջելեսի ծերանոցում: Աանարդարությունը շտկելու մտադրությամբ՝ Օրհանը մեկնում է Լոս Անջելես: Այնտեղ նա ոչ միայն բացահայտում է Սեդայի թաքցրած պատմությունը, այլև պարզում, որ Սեդայի անցյալն այժմ սպառնում է քանդել իր ներկան: Եթե Սեդայի պատմությունը բացահայտվեր, այն ընդմիշտ կփոխեր Օրհանի՝ ինքն իր, իր ընտանիքի և իր երկրի հանդեպ վերաբերմունքը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0