a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կատերինա Փոլադյանը մասնակցում է գրականության հեղինակավոր մրցույթի

image119887485

Գերմանական Deutsce Welle-ը գրում է, որ Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում անցկացվում է գրականության ոլորտում հայտնի մրցույթ, որի ֆավորիտներից մեկն է համարվում Գերմանիայում հայտնի գրող և դերասանուհի Կատերինա Փոլադյանը, ով տեղափոխվել է Մոսկվայից։
Գերմանական ԶԼՄ-ներում Փոլադյանինսովորաբար ներկայացնում են որպես «ռուս-գերմանացի գրող և դերասանուհի»՝ չնայած որ նրա նախնիները հայ են։
Կատերինան ծնվել է Մոսկվայում, հայերեն գրեթե չգիտի։ Ռուսերեն շատ լավ է խոսում, սակայն գրում է միայն գերմաներեն։ Փոլադյանը Գերմանիա է ժամանել դեռևս 1970-ականների վերջին, այստեղ ավարտել է ուսումնարանն ու համալսարանը։ Նա խաղում է թատրոնում, նկարահանվում է կինոյում և այժմ գրում է իր 3-րդ վեպը։
Փոլադյանի՝ ավանդական գերմանալեզու գրականության փառատոնին մասնակցելու փաստն արդեն իսկ մեծ հաջողություն է։ Այստեղ անհատապես են հրավիրում։ Հեղինակները ներկայացնում են իրենց նոր, դեռևս չհրապարակված ստեղծագործությունները, կարդում են հրապարակայնորեն, այնուհետև հանրությունը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի հետ միասին, որոշում է՝ ով է ստանալու հեղինակավոր մրցանակը, որը կրում է Ինգեբորգ Բախմանի անունը։
Նշենք, որ այս յուրահատուկ մրցույթի հաղթողը, որին այս տարի մասնակցում է 14 գրող, ստանում է 25.000 եվրո։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0