a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա «Մինաս և Նարեկ Ավետիասյան. Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

bdae3d9f3af80b866a53ee8790084d97

2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Մշակութների երկխոսություն» հիմնադրամի հետ համա­տեղ արվեստասեր հասարակությանը կներկայացվի Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» կտավը, հնարավորություն կնձեռնվի հանդիպել Մինաս Ավետիսյանի կրտսեր որդու՝ Նարեկ Ավետիսյանի հետ, ինչպես և ներկա գտնվել «Մինաս և Նարեկ Ավետիասյան. Մոդեռնը և ավանգարդը  Հայաստանում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսին: Ի դեպ, 2014 թվականի փետրվարի 21-ին այդ նույն՝ «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագիրով, Գերմանիայի Հալլե քաղաքում   կայացավ ցուցահանդես կրող ինքնատիպ ցուցահանդեսը, որը հանդիսատեսի հանրության համար հասանելի եղավ շուրջ 3 ամիս: «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսի շրջանակներում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ջանքերով և Մորիցբուրգ թանգարանի աջակցությամբ հրատարակվեց եռալեզու (գերմաներեն, հայերեն, անգլերեն) պատկերագիրք, ուր տեղ են գտել Մինասի կյանքն ու ստեղծագործական ուղին լուսաբանող տարբեր նյութեր և բացառիկ լուսանկարներ: Պատկերագրքում ընդգրկված է նաև նկարչին նվիրված էսսե, որտեղ արվեստի պատմության գերմանացի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Վիլհեմ Շլինկը բարձր է գնահատում Մինասի արվեստը՝ այն դիտարկելով միջմշակութային համատեքստում: Հարկ է նկատել, որ պատկերագրքի և պաստառների համար Մորիցբուրգի թանգարանի կողմից ընտրվեց Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) գտնվող Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» միակ ստեղծագործությունը

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0