a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Կոմիտաս. Արվեստագետը և Նահատակը» գրքի հեղինակ Սերժ Մոմճյանը պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

նախարարի պարգևատրում

«Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրվել է  “Komitas: The Artist and The Martyr” («Կոմիտաս. Արվեստագետը և Նահատակը») գրքի հեղինակ, լոնդոնաբնակ լրագրող և վիպագիր Սերժ Մոմճյանին: Գիրքը վերջերս հրատարակվել էր Քեմբրիջի «Ջենյուս» (“Janus”) հրատարակչատան կողմից և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Պարգևատրել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Գրքի ստեղծման վրա հեղինակն աշխատել է շուրջ 5 տարի, խորապես ուսումնասիրել է Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, նամակագրությունը, նրա մասին եղած գրականությունը և ստեղծել է մի յուրօրինակ պատում՝ երկխոսությունների միջոցով: Կոմիտասին նվիրված փաստավավերագրական վեպը նրա 5-րդ գիրքն է, որին ընդարձակ հոդվածներով և հարցազրույցներով անդրադարձել են բազմաթիվ անգլալեզու և ֆրանսալեզու թերթեր ու ամսագրեր:

«Կոմիտասի կյանքն ու գործը այն պրիզման է, որի մեջ արտացոլված է հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու մեծ ողբերգությունը: Եվ պարոն Մոմճյանի գրքի շնորհիվ, որի հրատարակումն իրականացրել է բրիտանական հեղինակավոր Քեմբրիջի «Ջենյուս» հրատարակչությունը, հնարավորություն կտա անգլալեզու բազմաթիվ ընթերցողների իմանալ Հայոց ցեղասպանության և մեծագույն արվեստագետի կրած տառապանքների  մասին», – ասել է  Հրանուշ Հակոբյանը:

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ Սերժ Մոմճյանը նշել է . «Մեծ պատիվ է ինձ համար ստանալ Վիլյամ Սարոյանի անունը կրող մեդալը: Այն ինձ ավելի է պարտավորեցնում: Ներկայումս միակ երազանքս այն է, որ գիրքս թարգմանվի հայերեն և լինի հայ ընթեցողի սեղանին»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0