a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունն այցելել է Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարան

Gradaran

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, փոխտնօրեններ Հասմիկ Ղազարյանը և Ռազմիկ Առաքելյանը այցելեցին Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարան՝ ծանոթանալու գրադարանի վիճակին և գործունեությանը:
Ինչպես հաղորդում է ՀԱԳ հասարակայնության հետ կապերի բաժինը, Ստեփանավանի քաղաքային գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից հավատարմագրված է, հագեցված է համապատասխան կահույքով և տեխնիկայով, Ստեփանավանի քաղաքապետարանի հովանավորչությամբ կատարվել են վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը անցկացրեց սեմինար-խորհրդակցություն՝ «21-րդ դարի մարտահրավերները և ժամանակակից գրադարանները» թեմայով, անդրադարձավ քաղաքային և համայնքային գրադարանների գործունեության առաջընթացի հեռանկարներին՝ կարևորելով նրանց մասնակցությունը թվային գրադարանների ստեղծման աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Տաշիրի քաղաքային գրադարանի աշխատակիցները:

Ստեփանավանի և Տաշիրի քաղաքային և համայնքային երկու գրադարանների նվիրաբերվեց մոտ 230 միավոր գրականություն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0