a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին

գիրքագն

Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին:

Հայկական տաղավարը ներկայացված է մոտ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համայնքներում:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացրեց Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող ««ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) և Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի կայքէջից,Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնը, որն անց է կացվում 1987 թ.-ից, համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն և աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդես-փառատոնը: Կազմակերպիչների գնաhատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն այս տարի գերազանցելու է 800,000-ը, իսկ մասնակից երկրների թիվն արդեն գերազանցել է 60-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0