a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը 350 տարեկան է

Աստվածաշունչ

Այս տարի լրանում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան արք. Երևանցու ջանքերով 1666 թ. Ամստերդամում: armchurch.info  կայքի հաղորդմամբ, տպագրությունը սկսվել է 1666 թ. մարտի 11-ին և ավարտվել 1668 թ. հոկտեմբերի 13-ին:

Ոսկանյան Աստվածաշունչը բաղկացած է 1462 երկսյուն էջերից (2924 սյունակ) և 159 պատկերներից:

Ոսկանյան Աստվածաշնչի հիմքում օգտագործվել է 1295 թ. Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված Աստվածաշունչը: Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Աստվածաշնչի լատիներեն թարգմանության` Վուլգաթայի: Նա տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել է նաև Հին Կտակարանի մի քանի գրքեր, որոնք բացակայում են Աստվածաշնչի հայկական կանոնում:

Ոսկան Երևանցին հրատարակված Աստվածաշնչի մի շքեղ օրինակ է պատվիրել հոլանդացի նշանավոր արվեստագետ-կազմարար Ալբերտ Մագնուսին` Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդին նվիրելու համար: Այն այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում:

Ոսկանյան Աստվածաշունչը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0