a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Sotheby’s-ի վերջին աճուրդում վաճառվել է 16-րդ դարի հայկական 2 ձեռագիր

Armenian Manuscript

Անգլիական Sotheby’s-ի վերջին աճուրդում հայկական ձեռագիր 2 գիրք է վաճառվել։ Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, երկու գրքերն էլ թվագրվում են 16-րդ դարով։

1586 թ-ի աղոթագիրքը բաղկացած է 212 թերթից, գրվել է թղթի վրա։ Թերթերը զարդարված են թռչակերպ և բուսական նախշերով, կաշվե կազմի երկու կողմն էլ զարդարված է խաչով, որի վրա դրվագված են կիսաթանկարշեք քարեր։ Գրքի նախնական գինը կազմել է 8000 անգլիական ֆունտ-ստեռլինգով և վաճառվել է 16․250 ֆունտ-ստեռլինգով։

Երկրորդ գիրքը մարտիրոսագրությունը գրվել է 1535 թ-ին։ Այն ունի 396 թերթ և մի քիչ վնասված է։ Կաշվե կազմի վրա ամրացված է փղոսկրյա փոքրիկ հարթաքանդակ, որի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը հավատացյալների հետ։ Գրքի նախնական արշեքը կազմել է 8000 անգլիական ֆունտ-ստերլինգ, վաճառվել է 8․750 ֆունտ-ստերլինգով։

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0