a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում չորս գիրք է ներկայացվել

IMAG1080

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում կայացավ չորս գրքերի շնորհանդես․ ՀՑԹԻ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի հեղինակած «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը, Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանի «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» աշխատությունը՝ կազմված 16 գլխից, Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները», ինչպես նաև «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը։

Արմանն Կիրակոսյանն իր աշխատությունը գիտական աշխատանք չի համարում, բայց շատ կարևորում է այն գիտնականների համար՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի նաև քարոզչական տեսանկյունից: Արման Կիրակոսյանը նշեց նաև, որ կարծում է՝ Հայաստանն այս ոլորտում կարիք ունի առանձին հանրագիտարանի:

«Ունենք մասնագետներ, կարևոր է, որ միավորենք սփյուռքի և ՀՀ-ի պատմաբանների ուժերը, պատրաստելու նման հանրագիտարան»,-ասաց նա:

Թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ տարեվերջին հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու կարևոր հատոր է հրապարակելու Հայոց ցեղասպանության հանրագիտարան՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

«Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը ներկայացրեց Ռոբերտ Թաթոյանը, ով նկատեց, որ ուսումնասիրվել են արևմտահայության թվաքանակի վերաբերյալ 1878-1914 թթ. օսմանյան կառավարության և Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի վիճակագրական տվյալները․թուրքական կառավարությունը երկու անգամ նվազեցրել է հայերի՝ ժամանակի վիճակագրական աղբյուրներում արձանագրված թվականակը։ Ռոբերտ Թաթոյանը նշեց, որ երեք գլուխներում էլ ինքը հաստատում է, որ մինչ հայկական հարցը 2 400 000 հայ է եղել Օսմանյան Թուրքիայում, իսկ երբ հայկական հարցը դրվել է օրակարգ, միանգամից երկու անգամ նվազեցրել են օսմանահպատակ հայերի թվաքանակը:

«Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգին անդրադառնալիս, որը բաղկացած է 22 խորագրերից, Հայկ Դեմոյանը նշեց, որ երկու օր առաջ Օսլոյում բացվել է հենց այդ թեմայով ցուցադրությունը:
Նրանում հայերեն և անգլերեն ներկայացվել են սկանդինավյան միսիոներական ու հումանիտար կազմակերպությունների, անձանց գործունեությունը 1894-1896 թթ. համիդյան կոտորածների, 1909թ. Կիլիկյան ջարդերի, Հայոց ցեղասպանության ժամանակ և դրանից հետո:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0