a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հանդիպում-քննարկում՝ արձակագիր, բանահավաք Ավիկ Շաղոյանի հետ

Ավիկ

Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել հանդիպում լրագրող, արձակագիր, բանահավաք Ավիկ Շաղոյանի հետ: Միջոցառմանը ներկա են եղել  ընթերցողներ, դպրոցականներ, մանկավարժներ և հյուրեր: Հանդիպման շրջանակներում հեղինակն անդրադարձել է  ‹‹Ուրծաձոր›› գրքին, որը գրվել է ‹‹Հայաստանի Հանրապետության բնակավայրերը›› մատենաշարի հիմնադիր և հրատարակիչ, գրող Վլադիմիր Հարությունյանի առաջարկով: Այն իր մեջ ընդգրկում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի Վան-Վասպուրական աշխարհից, Կոտորից, Մարտունուց (նախկին Ալաշկերտ՝ Մուշ, Բիթլիս…) և Հայաստանի տարբեր բնակավայրերից այստեղ վերաբնակված հայերի դեգերումներով լի կյանքի պատմությունը:

‹‹Ուրծաձորն իմ ծննդավայրն է, և նրա մասին ինչքան որ հաճելի ու հեշտ էր գրելը, նույնքան էլ՝ դժվար պարտքի և որդիական պատվախնդրության առումով: Հարկ եղավ, որ դեռևս 1991-95թթ.-ի տարիներին ՀՀ պատմության պետական կենտրոնական արխիվները և Ազգային գրադարանի, Մատենադարանի գրապահոցները ուսումնասիրել: Նպատակս այն էր, որ նոր պատմական վավերաթղթեր, քարտեզ ու աղյուսակներ հայտնաբերել, ստուգել հին ու նոր Ուրծաձորի վերաբերյալ››: Հեղինակը խոսել է  նաև Ուրծաձոր գյուղի ծագումնաբանության և տեղանվան մասին. ‹‹Ուրծաձոր անունը հայտնի է 5-րդ դարից: Հայ մատենագիրներ Եղիշեն և Ղազար Փարպեցին այն հիշատակում են 451թ. Վարդանանց պատերազմի առնչությամբ, որին մասնակցել է Ուրծի իշխան Ներսեհը: Միջնադարում, երբ տարածքը բնակեցվել է թուրքալեզու ցեղախմբերով, Ուրծաձոր հայկական անունը մոռացության է մատնվել: 1930թ. գյուղը կոչվել է Չիման, իսկ 1978թ-ից՝ Ուրծաձոր, կապված երբեմնի պատմական հայոց Ուրծ գավառի տեղանվան և գյուղը հարող Ուրծի լեռնաշղթայի հետ››:

Հաջոդիվ հեղինակին ողջունել են  և ելույթով հանդես եկել Գոհար Պետրոսյանը և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Կարապետյանը:
Միջոցառման հանդիսավարը դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանն էր, ում ընթերցանությամբ ներկաները լսել են հատվածներ ‹‹Ուրծաձոր››-ից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0