a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա Հենրիկ Բախչինյանի «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը

Henrik_Bakhchinyan_book

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գրականագետ, սայաթնովայագետ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Հենրիկ Բախչինյանի «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը:

Գրքի հրատարակումն իրականացվել է «Նարեկացի» արվեստի միության և «Մելոս» ընկերության համատեղ ջանքերով:

Ինչպես հայտնում է միության հասարակայնության հետ կապերի բաժինը, աշխատության մեջ Հենրիկ Բախչինյանը ներկայացնում է խոշորագույն աշուղ-բանաստեղծի ողջ ժառանգությունը և հայերեն խաղերի ճշգրտված բնագրերը՝ արևելահայերեն արձակ վերածումներով, հանգամանալի ծանոթագրություններով ու մեկնություններով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0