a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մատենադարանը հրատարակել է «Տիեզերագիտության և տոմարի մեկնություններ» ուսումնասիրությունը

E92_scan0002

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ  Մատենադարանը հրատարակել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ջուլիետա Էյնաթյանի «Տիեզերագիտության և տոմարի մեկնություններ» ուսումնասիրությունը: Գիտահետազոտական ինստիտուտի տարածած տեղեկատվության համաձայն՝ գրքում ներկայացված են «Պատճէն տումարի» աշխատության 7-15 դարերում գրված մեկնությունների համեմատությունը ըստ Ա. Շիրակացու, Հովհ. Սարկավագի, Վանական վարդապետի, Սամվել Անեցու, Գրիգոր Տաթևացու, Հակոբ Ղրիմեցու աշխատությունների: «Պատճէն տումարի» աշխատությունը մեր եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու միջոցներից մեկն է եղել և ստեղծվել է հայոց շարժական տոմարը հարևան քրիստոնյա ժողովուրդների անշարժ օրացույցների հետ համապատասխանեցնելու համար:

«Տիեզերագիտության և տոմարի մեկնություններ»  գրքում հեղինակի կողմից վերը նշված մեկնություննրի համեմատություններին ավելացվել է մինչ այժմ չհրատարակված չորս քննական բնագիր՝ «Մեկնութիւն Անդէասայ», «Յաղագս Հոռոմոց», «Հարցումն Եվսեբիոսի և պատասխանիք Անտոլիոսի», Հովհ. Կոզեռնի «Մեկնութիւն տումարի»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0