a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոր հրատարակություն. «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիները»

Tbilisi_Armenian_churches_book

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Ասատրյանի` «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիները (պատմություն և տարեգրություն)» վերտառությամբ ուսումնասիրությունը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը:

«Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի հերթական այս գիրքը մի ամփոփ աշխատություն է` նվիրված Թիֆլիսի երկու հայտնի եկեղեցիների տարեգրությանն ու պատմությանը: Առաջին անգամ մանրամասն ներկայացվել է Ս. Գևորգ և Ս. Նշան եկեղեցիների պատմությունը` հիմնադրումից մինչև մեր օրերը: Արխիվային վավերագրերի հիման վրա հեղինակը ներկայացրել է միաբանների և երեցփոխանների գործունեությանը վերաբերող փաստեր, ինչպես նաև նրանց ծառայական ցուցակները և տեղեկություններ ընտանեկան դրությունից: Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսի ամենանշանավոր հայկական երկու եկեղեցիների 1841 թ. ծխականների ցուցակը: Գրքում տեղ են գտել նաև տեղեկություններ եկեղեցապատկան կալվածքների և եկեղեցական ծխական դպրոցների գործունեության մասին:

Աշխատությունը հարուստ է ինչպես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի ազգային արխիվում պահպանված բազմաթիվ անտիպ վավերագրերով, նախախորհրդային մամուլի նյութերով և հին լուսանկարներով:

Այն հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0