a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պ․ Սևակ «Ու ծակում հոգիս» հայերեն-գերմաներեն գրքի շնորհանդես

սեվակ

«Ու ծակում հոգիս» խորագրի ներքո գերմանախոս ընթերցողին է ներկայացվել Պարույր Սևակի ստեղծագործությունները:

Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Սևակի 24 և 4 բանաստեղծություններն ամփոփող հայերեն-գերմաներեն գրքի շնորհանդեսը:

Պարույր Սևակի բանաստեղծությունների գիրքը ստեղծվել է  բանաստեղծ, թարգմանիչ Ագապի Մկրտչյանի և գրող Հայդե Ռիկի շնորհիվ: Ընտրվել են 24+4 բանաստեղծություններ։ 24-ը խորհրդանշում է ապրիլի 24-ը, 4-ը` չորրորդ ամիսը` ապրիլը:

Ավելի վաղ Գերմանիայում հրատարակվել են Սևակի բանաստեղծությունները ներառող ժողովածուներ: Գիրքը տպագրվել է 1000 օրինակով Բեռլինի «Hans Schiler» հրատարակչությունում։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Գրողների միության վաստակի մեդալով պարգևատրեց Ագապի Մկրտչանին`գրական արգասաբեր գործունեության համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0