a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Վահրամ Բաբայանի երաժշտական մոտիվները՝ որպես կառուցողական տարրեր”

Vahram Babayan

Հայտնի թավջութակահար Հովհաննես Ալանաքյանը 2012 թվականին իր դոկտորականը ԱՄՆ-ի Ալաբամայի համալսարանաում պաշտպանել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր  Վահրամ Բաբայանի թեմաներով  “Վահրամ Բաբայանի երաժշտական մոտիվները՝ որպես կառուցողական տարրեր” աշխատությամբ, որը լայն արձագանք է գտել Միացյալ Նահանգներում: Շուրջ 2 տարի զբաղվելով Վահրամ Բաբայանի ստեղծագործությունների ոսւումնասիրությամբ, թավջութակահարն անգամ պաշպանությունից հետո ԱՄՆ-ում տպագրել է աշխատությունը: Հիմքում դնելով առաջնահերթ կոմպոզիտորի թավջութակի երեք սոլո սոնատները՝ գրված 1975, 1978, 2005 թթ., աշխատությունում համեմատականներ և զուգահեռներ են անցկացվում նաև Բեթհովենի, Բախի ստեղծագործությունների միջև: Աշխատության մեջ ներառված են նաև կենսագրական տվյալներ, ստողծագործությունների ցանկ և այլն: Աշխատությունը տպագրվել է “PorQurst LLC”  հրատարակչության կողմից:

- Ինձ համար հետաքրքիր էր ու շատ հաճելի  նման լուրը լսելը, որ իմ ստեղծագործությունների ու առհասարակ երաժշտության մասին նման լուրջ աշխատություն է լույս տեսել, – իր խոսքում նշում է Վահրամ Բաբայանը:

Կոմպոզիտորը նշում է, որ հենց Հովհաննես Ալանաքյանն է  կատարել իր թավջութակի սոլո սոնատն առաջին անգամ:  Թավջութակահարը Բաբայանի երաժշտության լավագույն կատարողներից է:

Հավելենք, որ Վահրամ Բաբայանը, ով հեղինակ է 9 սիմֆոնիայի, 6 օպերայի, 4 բալետի և այլ  գործերի, այս պահին աշխատում է  լարային նվագախմբի համար նոր ստեղծագործության ստեղծման վրա:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0