a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լույս է ընծայվել «Վարդապետք Հայոց հյուսիսային կողմանց» և նրանց ինքնությունը» աշխատությունը

mayr_ator

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 20-րդ դարի երևելի կովկասագետ Լևոն Մելիքսեթ-Բեկի` վրացերենից թարգմանված (թարգմանիչ` Հրաչ Բայրամյան) «Վարդապետք Հայոց հյուսիսային կողմանց» և նրանց ինքնությունը» աշխատությունը: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Անվանի կովկասագետի այս երկը 1928 թվականին վրացերենով լույս է տեսել Թիֆլիսում: Հեղինակը հետազոտել է 11-13-րդ դարերի հայ-վրացական գիտական, գրական և պատմամշակութային հարաբերությունները: Ընդհանուր առմամբ անդրադարձ է կատարել նաև վերոնշյալ դարերում գիտական ասպարեզ իջած հայ վարդապետների գործունեությանը:

Հետազոտությունն անհասանելի էր վրաց լեզուն չիմացող հայագետներին, մինչդեռ նրա թարգմանությունն ու հրատարակությունը թույլ կտան արժևորելու հայ-վրացական պատմագրական նվաճումներից մեկը:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0