a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
09/09/2015

Վենեդիկտ Երոֆեևի անվան հատուկ մրցանակ է շնորհվել հայազգի արձակագիր Էդգար Կոստանդյանին

2310473641441776210

Սեպտեմբերի յոթին Ռուսաստանի գրողների միությունը Վենեդիկտ Երոֆեևի անվան հատուկ մրցանակ է շնորհել հայազգի արձակագիր Էդգար Կոստանդյանին` «Մարտուն պապը» պատմվածքի համար:

Ռուս գրող Վիկտոր Դյուժևն այս մասին հարցազրույց է տվել ռուսական մամուլին` իր խոսքում կարևորելով Կոստանդյանի դերը հայ գրականության զարգացման և առաջխաղացման գործում: «Լինել այսքան երիտասարդ և ունենալ ընթերցողների այդչափ մեծ բանակ, երևույթ է անգամ մեծ պետությունների համար, ուր մնաց երեք միլիոն բնակչություն ունեցող մի երկրի, որտեղ ըստ միջագային վիճակագրության, բնակչության միայն երեք տոկոսն է հետաքրքրվում գրականությամբ»: Իսկ ՌԴ գրողների միության գործադիր մարմնի անդամ, արձակագիր Ստանիսլավ Կունյաևը, խոսելով «Մարտուն պապը» պատմվածքի մասին, ասել է` «Ավելի ապրող գրականություն լինել չի կարող, հիանալի պատմվածք է` թե կառուցվածքային առումով, թե խոսքի կուլտուրայով, թե հերոսների ճիշտ ընտրությամբ ու մեկնաբանմամբ, և թե վարպետորեն կառուցած երկխոսություններով: Պատահական չէ, որ նա հռչակավոր հայ արձակագիր Լևոն Խեչոյանի սանն է, ձեռագրից միանգամից պարզ է դառնում, որ մեծ դպրոց է անցել»: Ի դեպ, սա հեղինակի միջազգային յոթերորդ և «Մարտուն պապը» պատմվածքի երկրորդ մրցանակն է: Հիշեցնենք, որ եվրոպական «Europen» մրցույթում պատմվածքն արժանացել է առաջին մրցանակի:

Slaq.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0