a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» գրքի շնորհանդեսը

Levon-Melik-SHahnazaryan

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին,  կայացավ  քաղաքագետ  Լևոն Մելիք-Շահնազարյանի  «О войне и победе»  հայ-ադրբեջանական հարաբերություններին ու հակամարտությանը նվիրված երկհատորյակի շնորհանդեսը, որը, ցավոք, քաղաքագետը    չկարողացավ տեսնել, թեպետ հասցրել էր տեսնել գրքի էջադրված տարբերակն ու վերջնական ուղղումների մի մասը հենց ինքն էր  կատարել:

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանi խոսքով,  այդ գիրքն էր, որ իր կյանքի  վերջին շրջանում դարձել էր նրա  կյանքի ամենամեծ իմաստը, նվիրումն ու գաղափարը:

«Հայրս վերջին տարիներին կյանքը նվիրել էր հրապարակախոսական  վերլուծական աշխատանքին և ամեն ինչ անում էր, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը, հայ -թուրքական թշնամությունն ունենան ճիշտ քաղաքական-իրավական-պատմական բնութագրում, ճիշտ ընկալվեն հայ հասարակության կողմից, հատկապես՝ երիտասարդ ուսանողների, ովքեր ապագայում զբաղվելու են հակամարտությամբ»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նշենք, որ գիրքը, ռուսերեն է, քանի որ Լևոն Մելիք -Շահնազարյանի աշխատանքային լեզուն ռուսերենն էր: Այն հրատարակված է երկհատորյակով, բայց երեք առանձին բաժիններով, որոնք  վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական,  պատմական, իրավական   ասպեկտների:

Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թվականին, Գանձակում։ Տարիներ շարունակ Ուզբեկստանում ապրելուց հետո, Արցախյան շարժման առաջին իսկ օրերին տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ համակարգում էր փախստականների հետ աշխատանքը։ Նույն տարի, երբ վտանգված էր Գանձայի հայ բնակչությունը, նա դառնում է ինքնապաշտպանության պատասխանատուներից մեկը։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին Գերագույն Խորհրդի պատգամավոր, հետո՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Լևոն Մելիք-Շահնազարյանն իր գործունեության պատճառով համարվում էր ադրբեջանցիների թիրախներից մեկը։ 2008 թվականի ապրիլի 29-ին նրա դեմ մահափորձ կատարվեց։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0