
06/11/2015
|
Տեղի կունենա Արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող գրքի շնորհանդեսը

Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում` նոյեմբերի 9-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի Արցախյան հերոսամարտին նվիրված «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 9-րդ հատորի շնորհանդեսը:
Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքել ու ներկայացրել է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները՝ յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով սեփական վիշտը Հերթական հատորում զետեղված են Սիսիանի և Վանաձորի տղաների մասին պատմությունները։
Ի դեպ, մատենաշարի 9-րդ հատորը տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։