a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի կունենա «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի շնորհանդեսը

1

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11.00, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք՝ 5-րդ հարկ) տեղի կունենա «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի (հեղ՝ Էդգար Էլբակյան, խմբ՝ Ալվինա Աղաբաբյան) շնորհանդեսը։ 

Գրքում ներկայացված են հայ-ադրբեջանական պատերազմի՝ 1988-1994թթ. և ներկայիս՝ 2014-2015թթ. շրջափուլերը։ Գրքի երրորդ մասը՝ Հուշամատյանը, ներառում է2014-2015թթ. պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու դեմ մղված մարտում զոհված 10 զինծառայողների կյանքի և սխրանքի նկարագրությունը։

Գրքի ստեղծումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտություններիգիտահետազոտական լաբորատորիայի համագործակցությամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0