a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
07/12/2015

Ցեղասպանությունը` լուսանկարներում. Տրապիզոնի Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ վերածված պահեստի

Trapizon-church

armeniangenocide100.org-ը գրում է․ Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր վավերագրերով: Բացառիկ փաստագրական ապացույց են Հայոց ցեղասպանության տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների արած հարյուրավոր լուսանկարները: Տարեցտարի ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցածին:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը  մեկ տեղում՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում է հավաքել հայերի կոտորածը պատկերող լուսանկարներ։

Լուսանկարում երևում է Տրապիզոնի՝ պահեստի վերածված Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու սրահը՝ հայերից բռնագրավված ու կողոպտված ունեցվածքի ցիրուցան եղած մնացորդներով: 1915 թվականին այս եկեղեցում էր կենտրոնացվել, ապա թուրքական կառավարության ստեղծած հատուկ հանձնախմբերի կողմից աճուրդի հանվել տեղի հայության շարժական գույքի մի մասը:

1918 թվականի զինադադարից հետո Տրապիզոն վերադարձած մի խումբ հայեր ականատես են եղել կատարվածին և լուսանկարվել:

Երիտթուրքերի կառավարության կողմից ընդունվել և 1915 թ. հունիսի 10-ին հրապարակվել է 34 հոդվածներից բաղկացած մի հրահանգ, որը ցուցումներ է պարունակել հայ բռնագաղթյալների ունեցվածքի, ազգային կալվածքների գրանցման կարգի, տնօրինման և պատերազմի ավարտից հետո դրանք իրենց տերերին վերադարձնելու մասին:

1915 թվականին՝ հայերի բռնագաղթից հետո, ինչպես և նախատեսվում էր, կայսրության հայկական (հիմնականում՝ քաղաքային) եկեղեցիների ու դպրոցների մեծ մասը վերածվեց պահեստների, ինչի իրական նպատակը ոչ թե տեղահանվածների շարժական գույքը պահպանելն էր, այլ այն մի տեղում կենտրոնացնելը՝ հետագայում աճուրդի միջոցով դրանք չնչին գնով վաճառելու կամ գողանալու նպատակով:

Ավելին՝ armeniangenocide100.org կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0