a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ֆրանսահայ գրող Մովսես Պչակչյանը պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

Պչակչյան

Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, սփյուռքում հայ գրականության և մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների համար ֆրանսահայ գրող և թարգմանիչ Մովսես Պչաքչյանին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով  Մովսես Պչակչյանի ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրում է հայրենիքին, հայոց լեզվին, գրականությանն ու հավատքին: Ծնվելով և ուսում ստանալով հայաշունչ Հալեպում, նա սիրիահային հատուկ աշխատասիրութամբ, նվիրումով, հայրենասիրությամբ ու ազնվությամբ աշխատեց և ստեղծագործեց՝ դառնալով սփյուռքահայ գրականության լավագույն ավանդույթների շարունակողը և իր գրականությամբ պայքարեց ուծացման, հայոց լեզվի նահանջի և օտարամոլության դեմ:

Գնահատանքի և շնորհավորանքի խոսքեր են ասել գրող-հրապարակախոս, «Անդին» ամսագրի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտա-ուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, արձակագիր Գրիգոր Ջանիկյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, հալեպահայ բազմավաստակ գրող Թորոս Թորանյանը, կանադահայ մտավորական, բարերար, ներկայումս հայաստանաբնակ Մարգար Շարաբխանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0