a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ փոքրիկ ջութակահարը հաղթել է Ռիմինիում

rimini_9

Օրերս Իտալիայի ամենահայտնի նավահանգիստներից մեկում, Ռիմինի քաղաքում, անցկացվեց հինգերորդ միջազգային երաժշտական փառատոնը՝ “Վիվա – Իտալիա – Ռիմինի-2015″-ը։ Մրցույթի կազմակերպիչը “Վերածնունդ” արվեստի կենտրոնն է Twaro Degliatti աջակցությամբ։ Ռիմինին ճանաչվել է Պատանիների և երիտասարդների համար իրականացվող փառատոնային և սպորտային ծրագրերի եվրոպական արվեստի կենտրոն։
Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք երաժշտական մրցույթներ տարբեր տարիքային խմբերում։ Փոքրիկ ջութակահարների մրցույթում (6-8 տարեկան), որտեղ մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած 29 երեխաներ, առաջին մրցանակին արժանացավ Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 7-ամյա Ալեքսանդր Խաչատրյանը, ով Պետրոս Հայկազյանի և  Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի սանն է։ Հայ փոքրիկ ջութակահարը կատարել է  Զեյցի սոլ մաժոր կոնցերտը ջութակի համար։

1435053490_42942_large
Պետրոս Ասատուրի Հայկազյանը հայ ջութակի դպրոցի լեգենդն ու պատրիարքն է։ Մոտ քառասուն տարի ղեկավարել է Սայաթ-Նովայի անվան դպրոցը։ Երկար տարիներ նա դաստիարակել է փայլուն ջութակահարների սերունդներ։ Նրա աշակերտների թվում են Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Մովսես Պողոսյանը, լեգենդար Սերգեյ Խաչատրյանը՝ աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը։ Հավանաբար, Ալեքսանդրը կշարունակի այս սերունդը։ Ինչ վերաբերում է Արտաշես Մկրտչյանին, ապա նա Երևանի պետական կվարտետի “Առաջին ջութակն” է (որի գոյությունը, ցավոք, դադարեց անկախության սկզբին), հոյակապ մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր , հետխորհրդային շրջանի լավագույններից մեկը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0