a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երաժիշտներից ու՞մ է Ջիվան Գասպարյանը համարում լավագույն դուդուկահարը»

gasparan

Լեգենդար երաժիշտը 86 տարեկան է։ Նրա տաղանդով հիանում են բոլոր նրանք, ում հաջողվում է լսել նրա երաժշտությունը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ջիվան Գասպարյանը դեռ վաղ հասակից պարբերաբար ներկայացրել է Հայկական ԽՍՀ –ն միջազգային բոլոր հեղինակավոր միջոցառումներում, որոնց ներկա է եղել նաև Ստալինը։
Նրա շնորհիվ՝ ծիրանենու փայտից պատրաստված սովորական դուդուկը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։

1980-ականների վերջում Ջիվան Գասպարյանը թողարկեց ձայնապնակ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, որն էլ նրան մեծ համբավ բերեց երիտասարդական ժամանակակից երաժշտության ասպարեզում։ Նրան բարձր են գնահատել Պիտեր Գեբրիելը՝ համաշխարհային երաժշտության պրոպագանդող, բրիտանացի երաժիշտ Բրայան Ինոն, ինչպես նաև տեխնոավանգարդիստ Մայքլ Բրուկը։
Արդեն 21-րդ դարում 73-ամյա երաժիշտը ստացավ «Ոսկե գլոբուս» հոլիվուդյան «Գլադիատոր» մարտաֆիլմի երաժշտության համար։
Մոսկվայի «Зеленый театр» թատրոնում Ջիվան Գասպարյանը կներկայացնի Two Siberians
գործիքային դուետը, որտեղ միախառնվում են արտ-ռոկը, քանթրին և բլյուզը։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ Ջիվան Գասպարյանի համերգի տոմս կարելի է հաղթել՝ պատասխանելով «Երաժիշտներից ու՞մ է Ջիվան Գասպարյանը համարում լավագույն դուդուկահարը» հարցին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0