a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աթենքում տեղի է ունեցել Հակոբ Քոլանյանի մենահամերգը

քոլանյան

 

Աթենքի Կոնստանդնուպոլսեցիների մշակութային կենտրոնում կայացել է  անվանի հունահայ երաժիշտ-երգահան, կիթառահար Հակոբ Քոլանյանի մենահամերգը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել է Հույն-հայկական բարեկամության միության կողմից` Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Ալթունյանի և Սպենդիարյանի ստեղծագործությունները` Հակոբ Քոլանյանի մշակմամբ: Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել  ունկնդրելու Հակոբ Քոլանյանի հեղինակային «Voices-1915» ստեղծագործությունը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հնչել են  նաև Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանը» և Արամ Խաչատրյանի հանրահայտ վալսը «Դիմակահանդես» սյուիտից:

Միջոցառմանը ներկա են եղել  Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հույն-հայկական բարեկամության միության փոխնախագահ Յանիս Աթանասիադիսը և միության քարտուղար Անտոնիոս Պավլիդիսը, միության այլ անդամներ, հունահայ համայնքային կառույցների ղեկավարներ, գիտական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0