a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պետական ակադեմիական երգչախմբի տնօրեն է նշանակվել Դավիթ Թերզյանը

petakan_akademia

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրամանով մայիսի 18-ին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տնօրեն է նշանակվել Դավիթ Թերզյանը, որը հաղթել է
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում։ Այդ մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

50-ամյա Դավիթ Թերզյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, եղել է «Սերենադ» կամերային նվագախմբի տնօրենը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրենը, միջազգային և հայաստանյան տարբեր փառատոների կազմակերպական աշխատանքի մասնակցության մեծ փորձ ունի։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0