a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ամեն մարդ թող մտածի, որ իր մշակութային օջախը լավ վիճակում լինի. մենք ձգտում ենք ավելիին»․ էդուարդ Թոփչյան

Eduard Topchyan

Այս օրերին մեր մայրաքաղաքի  կարևոր իրադարձություններից մեկն անկասկած, Երևանյան 9-րդ միջազգային փառատոնն է, որը նպատակ ունի համախմբել հռչակավոր երաժիշտներին մեկ հարկի տակ՝ պարգևելով հայ ունկնդրին գեղեցիկ երաժշտական ակնթարթներ: 8 սիմֆոնիկ և 10 կամերային համերգների ընթացքում Երևան ժամանած 24 երաժիշտներից 10-ն անգամ վարպետության դասեր կանցկացնեն Երևանում:

Cuture.AM-ի հետ զրույցում փառատոնի (Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ), ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար  Էդուարդ Թոփչյանը նշեց, որ փառատոնն ունի նաև առաքելություն հաղորդակից դարձնել հայ և արտասահմանցի երաժիշտներին միմյանց հետ ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային համերգների շրջանակներում: Ի պատասխան մեր այն հարցի,  թե ինչ նոր ասելիքով է տարբերվելու այս տարվա փառատոնը նախորդ 8 փառատոններից, Մաեստրոն նշեց, որ իրենք նոր ասելիքի ձգտում չեն դրել իրենց առջև.

-Կարևորը ամեն անգամ մեծ երաժիշտների հրավիրելն է, նրանց ու մեր երաժիշտների համագործակցությունը, վարպետության դասերը․ մենք միշտ ունեցել ենք հենց այդ նպատակը ու երբեք մեր ընտրած սկզբունքներին դեմ չենք գնում: Խնդիրը նա չէ, որ նոր բան ասենք, այլ նա, որ լավ բան ասենք:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի մեր այսօրվա մշակութային իրականությունը, ի՞նչ վիճակում է մեր մշակույթը, Մաեստրոն պատասխանեց, որ  ինքը կարող է  խոսել բացառապես իրենցից.
-Մենք լավ վիճակում ենք։ Մնացածը՝  ամեն մարդ թող մտածի, որ իր մշակութային օջախը, որտեղ ինքը աշխատում է,  լավ վիճակում լինի․ մենք ձգտում ենք ավելիին։

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0