a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստուհի Կարինե Լիսիցյանի ծննդյան օրն է

կարինե Լիսիցյան

 

Այսօր հայ, խորհրդային և ռուսական երգչուհի, Հայաստանի՝  ժողովրդական և   Ռուսաստանի վաստակավոր  արտիստուհի Կարինե Լիսիցյանի ծննդյան օրն է:

Ծնվել է Դագմարա  և Պավել Լիսիցյանների ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայինկից Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի  բաժինը, այնուհետև Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի կամերային երգեցողության դասարանը։

1965  թվականից եղել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթի մենակատար, այնուհետև երկար տարիներ քրոջ` Ռուզաննա Լիսիցյանի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ` լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային միությունում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն, որոնք կատարվում են բնօրինակի լեզվով։

1990  թվականից Կարինե Լիսիցյանը դասավանդում է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայում, որտեղ սկզբում վարել է վոկալ համույթի դասարանը, այնուհետև` ակադեմիական երգեցողության դասարանը։ Քրոջ` Ռուզաննայի և եղբոր` Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ։

Կարինե Լիսիցյանը  մի քանի տասնամյակ շարունակ կոմիտասյան երգը հնչեցնում է աշխարհի տարբեր բեմերում: Երգչուհին առանձնահատուկ ջերմությամբ է խոսել հատկապես  հոր մասին և հարցազրույցներից մեկում ասել է.  «Հայրս հրաշալի մարդ էր առաջին հերթին, հոգատար և ուշադիր: Իսկական հայ էր, որովհետև ապրելով Մոսկվայում, ինչ-որ չափով լինելով ռուսական մշակույթի ներկայացուցիչ` նա մեզ սովորեցնում էր լինել հայ, կատարել հայկական երգեր, ապրել Կոմիտասով: Ու եթե հիմա մենք անբաժան ենք Կոմիտասից, եթե մեր մեջ շատ ամուր նստած է հայկականը, ապա այդ ամենը շնորհիվ մեր հոր»:

Culture.AM-ը  միանում է օրվա բոլոր շնորհավորանքներին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0