a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան օրն է

terteryan

Մեծանուն կոմպոզիտորը ծնվել է 1929 թվականի հուլիսի 29-ին Բաքվում։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է եկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի։ 1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1952 թվականին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։ Վախճանվել է 1994 թվականին։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ Երևանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գործում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը:

Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ։ Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարք է նվագախմբի սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով)։ «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։

Գրել է 8 սիմֆոնիա, որոնք կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում՝ հատկապես Եկատերինբուրգում (Սվերդլովսկ), Եվրոպայում, ինչպես նաև՝ 2 օպերա՝ «Կրակե օղակ», որտեղ նա «շեղվեց» ազգային արվեստում օպերային ավանդական ձևի մասին կայունացած պատկերացումից՝ կարողանալով կերտել իր սեփական ոճը, ժամանակակից մտածողությանը հատուկ հարմոնիկ միջոցները, օրատորիայի ոճին բնորոշ շարադրանք և «Երկրաշարժ»՝գրված Հայնրիխ ֆոն Կլայստի նովելի հիման վրա:

Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում մեկնարկել է «Տերտերյանի ժամանակը» խորագրով երաժշտական փառատոնը, իսկ հերթական համերգը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, կկայանա օգոստոսի 1-ին, ժամը 19:00-ին  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0