a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Այս տարվա բոլոր մենահամերգներս նվիրված են Մեծ Եղեռնի 100 ամյակին»․ Սար Սարգսյան

11752509_1034575206552490_8581098106113361779_n

Օրերս Խորվաթիայի Ռովին ծովափնյա քաղաքում կայացավ “CHORUS INSIDE CROATIA 2015” երգչախմբերի ու մենակատարների միջազգային մրցույթ-փառատոնը։
Աշխարհի 8 երկրներից ժամանած 550 մասնակիցների շարքում էր արցախցի բարիտոն Սար (Սարիբեկ) Սարգսյանը։

Արցախի Հադրութ քաղաքում ծնված և նախնական երաժշտական կրթությունը տեղում ստացած Սարիբեկ Սարգսյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը, իսկ 2008 թվականին՝ ասպիրանտուրան: Սարգսյան երգիչը համերգային ծրագրեր է ծավալում ակադեմիական և էստրադային ժանրերում, համերգներով հանդես գալիս Արցախում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր:

11244388_1055170304492980_7713287996899347770_nՌովին քաղաքի համանուն համերգային դահլիճում կայացած մրցույթում Սարիբեկ Սարգսյանն արժանացել է Ոսկե մեդալի և Գրան Պրի մրցանակի:

Culture.AM-ի հետ զրույցում Սար Սարգսյանը նշեց, որ Ռովին քաղաքի Սբ. Եվֆիմիայի եկեղեցում կայացած մրցույթին իրեն ներկայացրել է Համաշխարհային Կատարողական արվեստի ասոցիացիան (WAPA)՝ ի դեմս նախագահ Արման Ղուկասյանի։

Մրցույթի շրջանակներում մեր մասնակիցը ելույթ է ունեցել երկու նոմինացիայում՝ էստրադային երգեցողություն և դասական երգեցողություն։ Դասական ոճում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ էստրադային ոճում՝ նվաճել «Գրան պրի»:
Ներկայացրել է  Ջ․Վերդիի «Տրավիատա»-ն, Ս․ Ռախմանինովի «Ես կրկին մենակ եմ», Ա․ Բաբաջանյանի «Կանչիր ինձ» և այլ ստեղծագործություններ։

Սար Սարգսյանի համար սա միջազգային 4-րդ մրցույթն է, և ինչպես նշեց ինքը՝ երգիչը․
«Սա այս տարվա երրորդ հաղթանակն է, որ բերում եմ Հայաստան»։

Հավելենք, որ բացի մրցույթային ելույթից, փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել նաև մի շարք համերգներ Խորվաթիայի տարբեր քաղաքների եկեղեցիներում:

Խոսելով իր ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցն անկեղծացավ․
Ծրագրերը շատ են։ Մինչև տարվա վերջ 4-5 մրցույթ-փառատոնների հրավեր ունեմ։ Սակայն, անկեղծ ասած, դեռ չեմ կարող ասել քանիսին կմասնակցեմ, քանի որ դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ։ Եթե հովանավորներ հայտնվեն, կմասնակցեմ,- նշեց երգիչն ու հավելեց․

-Հոկտեմբերին հրավիրված եմ Վարշավա՝ որպես ժյուրիի անդամ մասնակցելու Աննա Գերմանին նվիրված «Վիկտորիա 2015» միջազգային վոկալ մրցույթին։ Ունեմ մենահամերգային մի շարք հրավերներ տարբեր քաղաքներում, մասնավորապես դասական կատարումների հրավերներ։
Այս տարվա բոլոր մենահամերգներս նվիրված են Մեծ Եղեռնի 100 ամյակին։ Համերգաշարը կեզրափակվի Արցախում սպասվող համերգով։

11940333_1058254187517925_1410814839_n

Հավելենք նաև, որ Սար Սարգսյանը հանդիսանում է «Վիկտորիա 2014» 3-րդ վոկալ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Լեհաստան), «Աբանիկո 2015» 4-րդ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Բուլղարիա), ինչպես նաև «Խորուս Ինսայդ 2015» 18-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գավաթակիր ու ոսկե մեդալակիր (Իտալիա):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0