a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մահացել է 101-ամյա երաժշտագետ Աննա Բարսամյանը

anna barsamyan

Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Բարսամյանը: Երաժշտագետի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը՝ 19.00, Դեմիրճյան 27 բն. 24, քաղաքացիական հոգեհանգիստը՝ օգոստոսի 13-ին ժամը 12.00, հուղարկավորությունը՝ օգոստոսի 13-ին ժամը 14.00, Հայաստանի Կոմպոզիտորների Միություն` Դեմիրճյան 25:

Երաժշտագետը ծնվել է 1915 թվականին: 1932-1936 թթ. ուսանել է Լենինականի երաժշտական տեխնիկումի դաշնամուրային բաժնում: 1936-1941 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժնում, 1938 թ.՝ նորաստեղծ երաժշտական պատմա-տեսական բաժնում: 1945-1949 թթ. ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (ղեկ.՝ Ռ.Ի.Գրուբեր): Հեղինակ է գիտական աշխատությունների, բազմաթիվ հոդվածների, որոնք տպագրվել են պարբերական մամուլում, ամսագրերում, հայկական հանրագիտարանում (12 հատոր), ռուսական «Հիշարժան տարեթվերի և իրադարձությունների տարեգրքերում» նաև՝ 30-ից ավելի ռադիոհաղորդումների: 1960 թ-ից ՀԿՄ և հատկապես «Գիտելիք» ընկերության շրջանակներում կարդացել է մոտավորապես 600 դասախոսություն, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս (Կիև, Լվով, Դոնի Ռոստով, Մոսկվա, Լենինգրադ):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0