a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աննա Վինիցկայա.«Շրջելով Երևանի փողոցներով` հիացած մնացի մարդկանց ջերմ և բաց վերաբերմունքից»

ANNA Vineckaya

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Երևան էր ժամանել ռուս հայտնի դաշնակահարուհի Աննա Վինիցկայան, ով նվագախմբի հետ ելույթ ունեցավ շաբաթ երեկոյան: Դաշնակահարուհին չնայած իր երիտասարդ տարիքին, կարողացել է «նվաճել» բազում հեղինակավոր բեմեր ու դարձել պատվավոր մրցույթների՝ այդ թվում  թագուհի Էլիզաբեթի անվան երիտասարդ երաժիշտների միջազգազգային մրցույթի հաղթող:

Culture.AM-ի հետ զրույցում  Վինիցկայան նշում է, որ Երևանում հանդես գալու առաջարկ ստացել է դեռ երեք տարի առաջ, երբ Դենիս Մացուևի փառատոնի շրջանակներում հանդիպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ: Սակայն ցավով է նշում, որ մինչ այս պահը հնարավորություն չի ունեցել ելույթ ունենալ «հայկական բեմում»: Անկեղծանում է՝ ժամանակի սղության պատճառով չի կարողացել անգամ լիարժեք զբոսնել մայրաքաղաքում, սակայն այնքան, որքան շրջել է, իրեն բավարար է եղել հայերի մասին կազմելու միմիայն դրական կարծիք.
- Շրջելով Երևանի փողոցներով, հիացած մնացի մարդկանց ջերմ և բաց վերաբերմունքից, օրինակ անցորդից ինչ-որ բան հարցրի և այնքան ջերմ ու պատրաստակամ ինձ պատասխանեց, ինչից էլ հասկացա, թե որքան  սրտաբաց մարդիկ են՝ պատրաստ միշտ օգնելու:

Անդրադառնալով փառատոնին, Աննա Վինիցկայան նշում է, որ «Խաչատրյանական տոնի» մասին լսել է դեռ վաղուց
- Գիտեմ, որ այնտեղ մասնակցություն են ունենում իսկապես առաջնակարգ երաժիշտներ, ովքեր հայտնի են ողջ աշխարհով մեկ և ես նույնպես պատրաստ եմ և շատ ուրախ եմ, որ մասնակցություն եմ ունենալու (զրույցը մինչ համերգն էր,-խմբ.):

Այն, թե ինչ խտությամբ է դասավորված Աննայի համերգային շրջագայությունները՝ կարելի է տեսնել նրա պաշտոնական կայքէջում: Ավելին, մինչ հաջորդ տարվա առաջին եռամսյակը շաբաթական երկու համերգներով Աննան շարունակելու է ներկայացնել դաշնամուրի հնչյուններն աշխարհի տարբեր անկյուններում: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հասցնում, ժամանակ մնո՞ւմ է հանգստի.
- Հանգստի համար ցավոք քիչ է ժամանակ է մնում, քանի որ ես պրոֆեսոր եմ նաև երաժշտական բարձրագույն դպրոցում և  փորձում եմ ինչ-որ կերպ պահել այդ բալանսը ու «չխելագարվել»:

Մարիամ Մնացականյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0