a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աշխարհահռչակ հայ երգչուհու համերգը` «Իմ երգերը, իմ ժառանգությունը» խորագրով

իզաբել

Այսօր Լոս-Անջելեսի Նորթրիջի համալսարանի  Valley Performing Arts Center-ում տեղի կունենա հայ երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո  Իզաբել Բայրաքդարյանի (Isabel Bayrakdarian) համերգը` «Իմ երգերը, իմ ժառանգությունը» խորագրով: Երգչուհուն նվագակցելու է ամուսինը`   դաշնակահար-կոմպոզիտոր Սերուժ Քրաջյանը: Համերգի ընթացքում հնչելու են հայկական երգեր: Կանադայում բնակվող օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը  ծնվել է Լիբանանում, 14 տարեկանում  ընտանիքի հետ  տեղափոխվել է Կանադա: Ելույթներով հանդես է եկել Պլաչիդո Դոմինգոյի, Յո-Յո Մայի, Փինչաս Զուկերմանի հետ։  Պարգեւատրվել է Ելիզավետա թագուհու կողմից՝ ոսկե մեդալով, ստացել է Կանադայի արվեստի խորհրդի, «Մետրոպոլիտեն»  օպերայի ազգային խորհրդի, Պ. Դոմինգոյի մրցույթի 1-ին եւ այլ մրցանակներով: Իզաբել Բայրաքդարյանի ձայնը հնչել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում. նա կատարել է Կոմիտասի երգերից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0