a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աշխարհահռչակ շանսոնյեն խոսել է հայերեն

Sharle Aznavour (8)

Կայացել է լեգենդար ֆրանսահայ երգիչ-բարերար Շառլ Ազնավուրի երևանյան համերգը: Մեկ ժամից ավելի տևած համերգի ընթացքում հնչել են հին ու նոր երգեր ( «Ave Maria» , «Sa jeunesse», «Hier Encore», «Avec un brin de nostalgie» ևա այլն): Շառլը հերթական անգամ զարմացրել է հանդիսատեսին,երբ ազնավուրյան հուզականությամբ խոսել է հայերեն՝ «Առաջին անգամն է, որ մի քանի խոսք պետք է հայերեն ասեմ, որովհետև այս լեզուն ինձ համար մեր տան լեզուն է`ընտանեկան լեզուն։ Երբեմն դժվարանում եմ հայերեն խոսել, այդ պատճառով ֆրանսերեն եմ խոսում: Չգիտեմ, թե որ լեզվով խոսեմ։ Հորս լեզվով՝ Թբիլիսիի, մորս լեզվով՝ Ստամբուլի, թե՞ ֆրանսերեն» : Շանսոնյեի խոսքն էլ ավելի է ոգեվորել ներկաներին,որոնց ծափահարությունները լսելի էին աշխարհի 4 կողմերում: Նունիսկ համերգի ավարտից հետո ուժգնացած ծափերը Ազնավուրին մի քանի անգամ ետ են կանչել բեմ:

Ի դեպ, Շառլ Ազնավուրի համերգը կայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում:

Համերգին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)
  • Sharle Aznavour (2)
  • Sharle Aznavour (3)
  • Sharle Aznavour (6)
  • Sharle Aznavour (4)
  • Sharle Aznavour (7)
  • Sharle Aznavour (5)
  • Sharle Aznavour (8)
  • Sharle Aznavour (9)
  • Sharle Aznavour (10)
  • Sharle Aznavour (11)
  • Sharle Aznavour (12)
  • Sharle Aznavour (13)
  • Sharle Aznavour (14)
  • Sharle Aznavour (15)
  • Sharle Aznavour (16)
  • Sharle Aznavour
  • Sharle Aznavour (1)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0