a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցի «Ներշնչանք» ձայնասկավառակի շնորհանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում

Astghik_Snetsunts

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի շրջանավարտ և «Նարեկացի» նվագախմբի քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցի «Ներշնչանք» ձայնասկավառակի շնորհանդեսին: Այս մասին հայտնում է ՆԱՄ-ի մամուլի ծառայությունը:

Շնորհանդեսի շրջանակներում քանոնահարուհին կկատարի ձայնասկավառակում ներառված ստեղծագործություններից և իր հեղինակային «Ներշնչանք» ստեղծագործությունը:

Երեկոյի ժամանակ ելույթ կունենա նաև «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր):

Երեկոն նվիրվում է դասախոս, ԵՊԿ պրոֆեսոր, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալակիր Ծովինար Հովհաննիսյանին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0