
03/08/2016
|
Պատանի ջութակահար Արայիկ Գասպարյանը միջազգային մրցույթ-փառատոնում երկու ոսկե մեդալ է նվաճել

Պատանի ջութակահար Արայիկ Գասպարյանը Բուլղարիայի Կամչիա քաղաքում կայացած «Միասին 21-րդ դարում» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստանը պատվով է ներկայացրել։ Ջութակահարը մշակութային ստուգատեսում կարողացել է արժանանալ Ժյուրիի բարձր գնահատականին՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։
2008 թվականին հիմնադրված «Միասին 21-րդ դարում» մրցույթ-փառատոնի մնասնակիցներն ընդգրկված են եղել երեք տարիքային խմբերում, ովքեր լավագույնի կոչումը վիճարկել են հետևյալ անվանակարգերում․ երգեցողություն, պար, գործիքային կատարում, ընթերցանություն, քանդակագործություն և այլն։
Հավելենք միայն, որ «Միասին 21-րդ դարում» մրցույթ-փառատոնն իրականանում է «Կամչիա» մշակութային ընկերության նախաձեռնությամբ։