a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արարատ» երգչախմբի մենահամերգը նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

115

 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես է եկել  ԱՀԹ «Արարատ» երգչախումբը. գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գրիգոր Հարությունյան:

Համերգի առաջին բաժնում հնչել են  հատվածներ Ս. Պատարագից՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս վարդապետի, Մ. Եկմալյանի մշակմամբ: Ծրագիրը եզրափակվել է  աշխարհիկ և ժողովրդական երգերի փայլուն կատարմամբ:

Ինչպես տեղեկանում ենք hayernaysor-ից  ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բարձր է գնահատել երգչախմբի կատարումները և առաջարկել  համերգն ընդգրկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկում, քանի որ ծրագրում ընդգրկված էին հիմնականում Կոմիտաս վարդապետի մշակումները. « Կարծում եմ, որ այսօրվա միջոցառումը մենք կարող ենք ընդգրկել ցեղասպանության 100-րդ տարելիցի հոբելյանական միջոցառումների շարքի մեջ.երգերից ուղիղ կեսը Կոմիտաս վարդապետի մշակումերն էին, որ կատարվեցին այստեղ, իսկ Կոմիտաս վարդապետը առանցքն է մշակութային եղեռնի: Երգչախումբն առաջին անգամ է այս դահլիճում ելույթ ունենում և, հետևաբար, թող սկիզբը լինի այդ նշանակալից միջոցառումների միջոցով, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կոմիտաս վարդապետի երգերը հիմնականում, ոմանք կարծում են տխուր երգեր են, կամ հայկական ավանդական երգերը տխուր են, բայց ես չեմ կարծում: Մենք այստեղ կարծես թե հոգևոր տաճարի մեջ լինեինք և պարուրվեցինք այդ ձայներից, նրանց կատարման գեղարվեստական բարձր որակից և այստեղից, որ գնանք մեզ հետ տանելու ենք այդ ջինջ զգացողությունը դեպի մաքուրը, դեպի հայկականը, դեպի Կոմիտաս վարդապետը: Այդ զգացումները մեր մեջ են և դրա համար էլ շատ բուռն ծափահարություններ եղան, որովհետև մենք ապրում ունեցանք»,- նշել է Սրբազան հայրը:

«Արարատ» երգչախումբը հիմնադրվել է 2014 թ. ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հենքի վրա:

Երգչախումբը մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի՝ արժանանալով գովեստի ու դրվատանքի խոսքերի, շնորհակալագրերի ու պատվոգրերի:

Երգչախմբի կազմում ընդգրկված են երիտասարդաց միության այն անդամներն, ովքեր ուսանում են երաժշտական ուսումնական հաստատություններում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0