a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ջութակահար Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար

Ara_Malikian

Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Ինչպես հայտնում է «Արևելք»-ը, վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար:

Իսպանական մամուլը նրա մասին գրում է, որ երաժիշտը նույնպես «պատերազմի զոհ» է. 1970-ականներին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ծննդավայրն ու գաղթել Եվրոպա, որտեղ Արա Մալիքյանը ջութակի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:

Այժմ նա կարող է մի փոքր ուրախություն պատճառել մանկությունից զրկված հազարավոր երեխաների: Երաժշտի խոսքերով՝  նրանցից շատերն առաջին անգամ են ջութակ տեսնում, երեխաները պարում էին  ջութակի երաժշտության ներքո, զարմանքով դիպչում գործիքի լարերին:

Արա Մալիքյանը նրանց պատմել է, որ ջութակն իրեն փրկել է փախստականության ճանապարհին, իսկ այժմ նա ուզում է դրանով իրազեկել աշխարհին՝ սիրիացի ժողովրդի այսօր վիճակի մասին:

Արա Մալիքյանը հրավիրված էր Երևան՝ ելույթ ունենալու «Թումոյի» հնգամյակին նվիրված միջոցառմանը, սական ՊՊԾ գնդի գրավման օրերին համընկած միջոցառումը տեղի չունեցավ, և երաժիշտը չժամանեց:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0