a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցը տոնեց հիմնադրման 60-ամյակը

12270358_900188593404500_309222213_n

Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցը տոնել է հիմնադրման 60-ամյակը: Դպրոցն ունի 230 աշակերտ։ 60 տարվա գործունեության ընթացքում այստեղ շատերն են ստացել իրենց երաժշտական կրթությունը եվ ապագայում դարձել անվանի երաժիշտներ։

Արթիկի մանկական երաժշտական դպրոցի սաները բազմաթիվ միջազգային փառատոնների դափնեկիրներ են: Ամենափոքրը՝ 6-ամյա աշակերտուհի է, ով 60-ամյա հոբելյանի միջոցառման համար հատուկ երաժշտություն էր գրել։ Արթիկցիների տոնը շնորհավորելու էին եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Դանիել Ղազարյանի որդին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում բազմաթիվ պարգևներ են  հանձնվել երաժշտական դպրոցի ուսուցիչներին՝ Շիրակի մարզպետի ու մշակույթի նախարարի կողմից, իսկ դպրոցն արժանացել է  «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0